Ջենիֆեր Լոուրենսը պարգեւատրել է Բիլ Քլինթոնին

12:17   22 ապրիլի, 2013

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին մրցանակ է շնորհել հոմոսեքսուալների եւ լեսբուհիների իրավունքների պայքարի համար:

Ըստ Eonline-ի, Լոուրենսն ու Հարվի Ուայնշթեյնը պարգեւատրել են Քլինթոնին, ում այս տարի Փոփոխությունների փաստաբանի կոչում է շնորհվել: Բեմում է եղել նաեւ Քլինթոնի դուստրը՝ Չելսին, ով ազդարարել է հոր բեմ դուրս գալու մասին:

Հիշեցնենք, որ GLAAD Media Awards մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Լոս Անջելեսում: Այն այս տարի վարել է Դրյու Բերիմորը: Միջոցառմանը հրավիրված հայտնիների շարքում եղել են նաեւ Շարլիզ Թերոնը եւ Լեոնարդո դի Կապրիոն, ովքեր մրցանակ են շնորհել փաստաբան Սթիվ Ուորենին:



© NEWS.am STYLE