40-ամյա Անի Լորակը շքեղ շպագատ է ցուցադրել (տեսանյութ)

11:03   18 հոկտեմբերի, 2017

Եվ ո՞վ կասի, որ Անի Լորակը շուտով կդառնա 40 տարեկան... Երգչուհին իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել՝ երկրպագուներին ապշեցնելով իր կարողություններով:

Հոլովակում Լորակը մարզահագուստով շքեղ շպագատ է ցուցադրում:

Публикация от Ани Лорак (@anilorak)

Հիշեցնենք, որ վերջերս Անի Լորակը նոր, կրքոտ տեսահոլովակ է ներկայացրել:

Հոլովակի ռեժիսորն է Ալան Բադոեւը, որի հետ վերջին ժամանակներում համագործակցում է երգչուհին։ 
Տեսահոլովակում, բացի Լորակից, նկարահանվել են վեց համակրելի պարողներ։ Նրանց հետ երգչուհին պարում է՝ ցուցադրելով լուրջ պարային շարժումներ եւ հույզեր։

Տեսահոլովակը կարմիր-սեւ գունային գամայով է եւ մինիմալիստական ոճով։ Իսկ Անին ներկայանում է մի քանի սեքսուալ կերպարով։



© NEWS.am STYLE