«Հայկական տոլման աշխարհի ամենահամեղ տոլման է». Ժաննա Լեւինա Մարտիրոսյան

12:32   18 հոկտեմբերի, 2017

Հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը փայլում է ոչ միայն իր հումորով, այլեւ խոհարարական հմտություններով: Ժաննա Լեւինան թփով տոլմա է պատրաստել, ինչի մասին հայտնել է իր Instagram-ում:

«Այսօր տոլմա եմ պատրաստել: Հայկական տոլման աշխարհի ամենահամեղ տոլման է: Հիմա ամենն ուտելու ենք»,- story բաժնում հրապարակած կարճ տեսանյութը մեկնաբանել է Գարիկի կինը:

Իսկ ավելի վաղ Ժաննան տեսանյութ էր հրապարակել, որտեղ Comedy Club-ի ռեզիդենտն ու ռեժիսոր Տիգրան Քեոսայանը զվարճանում երեկույթի ժամանակ։ Գարիկը կատարում է Ալլա Պուգաչովայի երգը՝ «Женщина, которая поет» ֆիլմից, որը 1978-ին է թողարկվել, իսկ Տիգրանը Գարիկի կատարման ընթացքում անընդհատ ծիծաղում է։

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)



© NEWS.am STYLE