Բեյոնսեն ցույց է տվել շքեղ կազմվածքը՝ TIDAL X BROOKLYN երեկույթին

13:34   18 հոկտեմբերի, 2017

Բեյոնսեն ցույց է տվել շքեղ կազմվածքը՝ TIDAL X BROOKLYN երեկույթին Նյու Յորքում: 

36-ամյա երգչուհին երկվորյակին լույս աշխարհ է բերել հունիսին եւ կարճ ժամանակահատվածում վերականգնել է կազմվածքը:

Բարեգործական համերգին Բին ներկայացել է շքեղ կանաչ զգեստով, որն ընդգծել է նրա մարմինը:

Զգեստը երգչուհին համադրել է մանուշակագույն մորթյա թիկնոցով եւ ոսկեգույն ականջօղերով:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE