Բլեք Չայնան դատական հայց է ներկայացրել ընդդեմ Քարդաշյան ընտանիքի

14:03   18 հոկտեմբերի, 2017

Ռոբ Քարդաշյանի նախկին քաղաքացիական կինը՝ Բլեք Չայնան, որից նա դուստր ունի, դատի է տվել ոչ միայն Ռոբին, այլեւ Քարդաշյան ընտանիքի բոլոր անդամներին՝ Քիմին, Քորթնիին, Քլոեին, ներառյալ՝ Ջեներ քույրերին եւ Քրիս Ջեներին:

Ըստ Page Six-ի՝ Բլեքը մեղադրում է Քարդաշյաններին իր հանդեպ բռնություն կիրառելու, ինչպես նաեւ՝ իր ֆինանսական հարցերին միջամտելու մեջ:

Դատական հայցում նշված է, որ Քարդաշյան քույրերը սոցցանցերում եւ մամուլում արատավորում են Չայնայի անունը: Բացի այդ, Բլեքը նշել է, որ Ռոբն իրեն հրել է եւ գցել գետնին:

Հիշեցնենք, որ ամռանը Ռոբ Քարդաշյանը համացանցում նախկին ընկերուհու ինտիմ լուսանկարներ եւ նրա մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել. մերկապարուհին երեք օրվա ընթացքում երեք տարբեր տղամարդկանց հետ դավաճանել էր Ռոբին:

Հետո զույգը բաժանվեց, իսկ Չայնան խնդիրներ ունեցավ, քանի որ Լոս Անջելեսի սոցիալական ծառայության բաժինն անհանգստացած է նրա եւ Ռոբի դստեր խնամքի որակով: Չայնային կասկածում են թմրանյութերից կախվածության մեջ: Սոցծառայությունը դատարան է դիմել, որը կարող է Բլեքին զրկել երեխայի խնամակալության իրավունքից:



© NEWS.am STYLE