Գոհար Հարությունյանը «բացահայտել է», թե ով է ոգեշնչել իրեն շատ երեխաներ ունենալ

14:32   18 հոկտեմբերի, 2017

Օրերս առաջ Գոհար Հարությունյանը չորրորդ անգամ մայրացավ: Նա երկվորյակ է լույս աշխարհ բերել՝ աղջիկ եւ տղա, դառնալով բազմազավակ մայրիկ:

Եվ, ահա, ծննդաբերությունից մի քանի օր անց Գոհարն իր Facebook-յան էջում  «բացահայտել է», թե ով է ոգեշնչել իրեն շատ երեխաներ ունենալ.

«Գաղտնիքը բացահայտված է. ո՞վ էր ինձ համար բազմազավակության, մայրության, նվիրվածության եւ կանացի կատարելության խորհրդանիշը: Ո՞ւմ եմ ես փորձել հասնել:
Տիկին Արմինե ջան, շուտով կլրանա նաեւ իմ գիշերները չքնելու 10 տարին:  Շնորհակալ եմ գեղեցիկ ծաղկեփնջի եւ բարեմաղթանքների համար»,- գրել է Գոհարը՝ նկատի ունենալով «Օրրան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Հովհաննիսյանին:

Նշենք, որ Գոհար Հարությունյանը, բացի նորածիններից, եւս երեք երեխա ունի՝ մեկ տղա եւ երկու աղջիկ:



© NEWS.am STYLE