48-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցնցող հանդերձանքով ելույթ է ունեցել Նյու Յորքում

16:09   18 հոկտեմբերի, 2017

Ոչ միայն Բեյոնսեն է փայլել Նյու Յորքում անցկացված՝ TIDAL X BROOKLYN երեկույթին, այլեւ Ջենիֆեր Լոպեսը:

48-ամյա երգչուհին ելույթ է ունեցել բարեգործական համերգի շրջանակներում՝ ցնցելով բեմն իր բաց հագուստով եւ ազատ շարժումներով:

Նա ցույց է տվել ավելի, քան պետք էր...

48-ամյա Ջեյ Լոն իր ելույթի համար ընտրել է կարմիր զգեստ, որը համադրել է կարմիր փայլուն երկարաճիտ կոշիկներով:

Նշենք, որ անցյալ շաբաթ Ջենիֆեր Լոպեսը բարեգործական տելետոն էր կազմակերպել  Պուերտո Ռիկոյում փոթորկից տուժածներին օգնելու համար:

Տելետոնն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ընթացքում Ջեյը 5 զգեստ է փոխել:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash News



© NEWS.am STYLE