Ձմեռը մոտ է. 2018-ի նորաձեւ մուշտակների գլխավոր թրենդները

16:37   30 հոկտեմբերի, 2017

Մոռացե՛ք միօրինակ գույների մասին: Այս տարի պետք է ընտրել վառ, նորաձեւ, արտասովոր մորթիներ: Այսօր կխոսենք նորաձեւ մուշտակների մասին, որոնք շարունակում են անհավանական տարածված մնալ:

Գունավոր մորթին առաջին տարին չէ, որ նվաճում է նրանց սրտերը, ովքեր չեն ընդունում ձանձրացնող երանգները: Սակայն հարկ է նշել, որ այս սեզոնին դիզայներները հեռացել են չափից ավելի խայտաբղետ երանգներից եւ իրենց ակնդետ ուշադրությունը սեւեռել են հանգիստ երանգներին՝ նախապատվություն տալով պաստելային ներկապնակին: Այս ձմռանը տարածվածության բարձրակետին կլինի խամրած վարդագույնը: Թրենդում են վարդի քնքուշ թերթերի կամ քնքուշ մանուշակի գույնի մուշտակները: Նորաձեւ մուշտակը պետք է առույգ լինի, բաց դրա հետ մեկտեղ զուսպ երանգով գունավորվի: Եթե մուշտակը գունավոր է, ապա պետք է նախապատվություն տալ համեստ ձեւին՝ պարզ ձեւվածք, օվալե օձիք, միջին երկրարություն:

Իսկ եթե ձեզ դուր է գալիս դասականը եւ չներկված մորթին, ապա ընտրեք սեւ, սպիտակ կամ դեղին մուշտակ, որը կարելի է շահավետորեն նաեւ «գոտեւորել»: Օրինակ՝ սեւ մուշտակին կսազի նուրբ վարդագույնի կամ կարմրի երանգի գոտին, իսկ դեղինի համար կարելի է սեւ կամ այլ գույնի գոտի ընտրել: Այս հարցում գլխավորը երեւակայությունը գործի դնելն է: Եվ գոտիներով համարձակ խաղարկելը:

Երկար խավով շքեղ մորթին բոլոր թրենդների թրենդն է: Հիշեք Քերրի Բրեդշոուին եւ նրա հռչակավոր մուշտակը, որով նա վերուվար էր անում Նյու Յորքի փողոցներով՝ նվաճելով տղամարդկանց սրտերը: Հենց այսպիսի մուշտակ պետք է լինի կանանց փխրուն ուսերին: Իրականում թվում է, թե այս մուշտակները շատ ծանր են եւ ծավալուն, սակայն այդպես է միայն առերեւույթ: Երկարախավ մուշտակները շատ թեթեւ են, փափուկ եւ անկշիռ: Կարելի է ձեռք բերել սամույրի, սեւագորշ աղվեսի մորթուց շքեղ իրեր: Ցանկալի է, որ երկար խավով մուշտակը մինչեւ ծնկները լինի, ոչ ավելի երկար:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE