Քիմ Քարդաշյանն իր երեխաներին տարել է զբոսանքի

10:06   19 հոկտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանն իր երեխաներին տարել է զբոսանքի:

36-ամյա հայուհին միայնակ է եղել 4-ամյա Նորթի եւ 1-ամյա Սեյնթի հետ:

Քանի որ շուտով Հելոուին է, Քիմը երեխաների հետ դդում է ընտրել՝ հավանաբար տունը զարդարելու նպատակով:

Դրանից հետո մայրիկն իր փոքրիկների հետ զվարճացել է ատրակցիոնների վրա:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են իրենց երրորդ երեխային, որը նրանց համար լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը: Ըստ մամուլի հրապարակումների՝ զույգը դուստր է ունենալու, որը ծնվելու է հունվարին: Աստղային զույգը փոխնակ մորը 45 հազար դոլար է վճարել:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash News



© NEWS.am STYLE