Բելլա Հադիդն ու Դրեյքը գաղտնի հանդիպում են

13:36   19 հոկտեմբերի, 2017

Բելլա Հադիդն ու Դրեյքը գաղտնի հանդիպում են: Մոդելի եւ ռեփերի հնարավոր սիրավեպի մասին խոսակցությունները սկսվել են հոկտեմբերի 9-ից, երբ Բելլան տոնում էր 21-ամյակը:

Տոնակատարությանը ներկա էր նաեւ Դրեյքը:

Life & Style Weekly-ն, հղում անելով իր ներքին աղբյուրներին, գրում է, որ զույգն արդեն չորս ամիս է՝ գաղտնի հանդիպում է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Բելլա Հադիդը տոնել է ծննդյան 21-ամյակը, որից հետո իր Instagram-ում սեքսուալ նկարների շարք է հրապարակել:

Դրանցում Բելլան կեցվածք է ընդունել լոգարանում: Նրա հագին եղել է սեւ ներքնազգեստ:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ BackGrid, FilmMagic



© NEWS.am STYLE