Հմայիչ Սելենա Գոմեսը՝ Նյու Յորքում

12:01   19 հոկտեմբերի, 2017

Երիկամի փոխպատվաստումից հետո Սելենա Գոմեսը վերջնականապես ապաքինվել է եւ ավելի հաճախ է հայտնվում պապարացիների տեսախցիկների օբյեկտիվում:

25-ամյա երգչուհուն նկատել են Նյու Յորքում զբոսնելիս:

Նրա հագին եղել է երկնագույն եթերային զգեստ եւ սպիտակ մարզակոշիկներ:

Հիշեցնենք, որ վերջերս Սելենան իր երկրպագուներին տեղեկացրել է, որ իրեն երիկամ են փոխպատվաստել:

Փոխպատվաստման համար Սելենային իր երիկամն է տվել նրա մտերիմ ընկերուհին՝ 29-ամյա դերասանուհի Ֆրանսիա Ռայսան («Ամերիկյան դեռահասի գաղտնի կյանքը» սերիալ):

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ BackGrid



© NEWS.am STYLE