62-ամյա Քրիս Ջեները շիկահեր է դարձել

18:36   19 հոկտեմբերի, 2017

Քրիս Ջեները շուտով 62 տարեկան կդառնա, սակայն Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի նոր սերիայի նկարահանումներին Քիմ Քարդաշյանի մայրը ներկայացել է դեռահասի կերպարով:

Բացի այդ, ռեալիթի շոուի մենեջերը շիկահեր է դարձել:

Նոր էպիզոդում 62-ամյա Քրիսը խաղում է բլոգեր Ջոնաթան Չեբանի հետ:

Նշենք, որ Քրիս Ջեները մտադիր է Քայլիի հղիության շնորհիվ միլիոնավոր դոլարներ աշխատել:

Ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ Քրիսն արդեն գիտի, թե շուտով Քայլիի անվան ներքո հղիների համար ինչ հագուստ է թողարկելու:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ X17online.com



© NEWS.am STYLE