Իվանկա Թրամփին հետապնդած մոլագարն «ընկել է» Քիմ Քարդաշյանի հետեւից

11:10   19 հոկտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանի հետեւից մոլագար է «ընկել»: Ջասթին Մասլեր անունով 35-ամյա տղամարդը նախկինում երկու տարի շարունակ հետապնդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկային, ինչի համար 2012 թվականին դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման:

In 2012 Massler was sentenced to six months in prison and was given five years of probation  during which time he was supposed to continue receiving psychiatric treatment and medication

Սակայն տղամարդը դասեր չի քաղել դրանից եւ վերջին վեց ամիսներին անընդհատ զանգահարել է William Morris Endeavor ընկերություն եւ սպառնալիքներ հնչեցրել դրա հաճախորդների հասցեին: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հոկտեմբերին այդ սպառնալիքները սկսել են հաճախակիանալ:

Մասլերը զանգահարել է William Morris Endeavor եւ պահանջել, որպեսզի ընկերությունը հանդիպում կազմակերպի Քիմ Քարդաշյանի հետ: Նա նաեւ սպառնացել է ընկերությանը՝ նշելով, որ մերժում չի ընդունելու:

Ի դեպ, տղամարդու մոտ շիզոֆրենիա է ախտորոշվել:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE