«Հրաշալի օր ենք անցկացրել». սիրելիի անակնկալը՝ Լենա Ղազարյանի 21-ամյակին (ֆոտո)

14:05   19 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 17-ին երգչուհի Լենա Ղազարյանը նշում էր ծննդյան 21-ամյակը: Այս տարեդարձը երգչուհու համար յուրահատուկ է անցել, իսկ թե ինչու, Լենան պատմել է NEWS.am STYLE-ին:

«Ուղիղ կեսգիշերին ծնունդս շնորհավորեցին սիրելիս եւ նրա ընտանիքի անդամները: Ծննդյանս օրն անցկացրել եմ ժամանցային վայրերից մեկում՝ սիրելիիս հետ: Հրաշալի օր ենք անցկացրել միասին»,-ասում է երգչուհին՝ առայժմ նախընտրելով չբացահայտել իր ընտրյալին։

Բացի տոնական խնջույքից՝ Լենան նշանածից ստացել է նաեւ այլ նվերներ՝ մեծ ծաղկեփունջ եւ ոսկյա զարդ:

«Ծննդյանս հաջորդ օրն անցկացրեցի արդեն տանը՝ ընկերուհիներիս հետ»,-նշեց Լենան՝ հավելելով, որ ամեն տարի ծննդյան տորթի մոմերը փչելիս երազանք է պահում: Այս տարի եւս բացառություն չի եղել, սակայն երգչուհին նախընտրեց չբարձրաձայնել երազանքը:

NEWS.am STYLE-ը միանում է երգչուհուն ուղղված բոլոր շնորհավորանքներին՝ մաղթելով երազանքների իրականացում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE