«Շատ եմ ցանկանում կատակերգական կերպար կերտել». Քրիստինա Կարապետյան

15:35   19 հոկտեմբերի, 2017

NEWS.am STYLE-ն այս անգամ կինոյի մասին զրուցել է սերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհի Քրիստինա Կարապետյանի հետ, որը խոսել է իր սիրելի ժանրերի եւ դերասանների մասին, ինչպես նաեւ` մեր ընթերցողներին խորհուրդ տվել 5 ֆիլմ, որոնք նրան առավել տպավորել են:

«Ֆիլմեր հաճախ եմ դիտում, դա գալիս է նաեւ մասնագիտական հետաքրքրությունից: Բացի սարսափ ժանրից՝ մյուս գրեթե բոլոր ժանրերն ինձ հետաքրքրում են»,-ասում է դերասանուհին:

Հարցին, թե որ հայտնի կերպարին կցանկանար մարմնավորել, Քրիստինան պատասխանեց.

«Ավելի հետաքրքիր է, երբ ինքդ քո ստեղծած կերպարին ես մարմնավորում»:

Ռեժիսորներից դերասանուին առանձնացրեց Վուդի Ալենին, իսկ նրա սիրելի դերասանների ցանկում են Օդրի Հեփբերնը, Պենելոպե Քրուզն ու Ալ Պաչինոն:

Քրիստինային հեռուստադիտողներն արդեն տեսել են դրամատիկ եւ բացասական կերպարներում. դերասանուհին նշում է. «Շատ եմ ցանկանում կատակերգական կերպար կերտել: Իսկ խաղացանկիցս բացառվում են այն կերպարները, որոնք գույներ չունեն»:

Իր սիրելի ֆիլմերից դերասանուհին առանձնացրեց հետեւյալ հինգը՝ «Մեր մանկության տանգոն», «Հռոմեական արձակուրդներ», «Կնոջ բույրը», «Միշտ ասա «այո»», «Հիշողության օրագիրը»:

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE