Սերժ Թանկյանը ներկա գտնվեց իր հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի երեւանյան պրեմիերային (ֆոտո/վիդեո)

19:27   19 հոկտեմբերի, 2017

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում կայացավ Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի երեւանյան պրեմիերան։

Համերգին ներկա էր նաեւ ինքը՝ Սերժ Թանկյանը, որն օրերս մասնակցել էր սիմֆոնիայի փորձին: 

«Ինձ համար հրաշալի է այն, որ իմ սիմֆոնիան հնչեց Հայաստանում: Շատ հիացա, տպավորվեցի եւ հուզվեցի: Շնորհակալ եմ նվագախմբին եւ Սերգեյ Սմբատյանին` հրաշալի աշխատանքի համար: Մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են»,-պրեմիերայից հետո նշեց Թանկյանը:

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունեցավ նաեւ դաշնակահար Լեւոն Կարապետյանը՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։

Համերգային երեկոյին ներկա էր նաեւ NEWS.am STYLE-ը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE