«Ես բաժանված չեմ». Տաթեւիկ Ադումյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերին (ֆոտո)

12:32   19 հոկտեմբերի, 2017

Տաթեւիկ Ադումյանի նոր լուսանկարն Instagram-ում քննարկումների առիթ է դարձել։ Դերասանուհու հետեւորդները քննարկել են ոչ միայն նրա արտաքին տեսքը, այլեւ անձնական կյանքի մանրամասները։

Մասնավորապես, likakrasa անունով օգտատերը գրել է, թե Տաթեւիկը բաժանվել է ամուսնուց.

«Նա 100 տարի է՝ ամուսնալուծված է։ Նրա նախկին ամուսինը շատ լուրջ եւ լավ երիտասարդ է, նա թարգմանիչ է»,- գրել է օգտատերը։ Սրան հետեւել է դերասանուհու կոշտ պատասխանը.

«Ցավում եմ, որ պետք է ձեր տրամադրությունը գցեմ, բայց ես բաժանված չեմ։ Ի դեպ, անչափ շնորհակալություն ձեզ ձեր անասելի բարության համար»,- գրել է Տաթեւիկը։

Իսկ մենք հավելենք, որ Տաթեւիկ Ադումյանի ամուսինը՝ Խաչատուր Ադումյանն իսկապես հայտնի թարգմանիչ է։ Նրան հաճախ կարելի է տեսնել պաշտոնական միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ՝ հայտնի աստղերի երեւանյան մամուլի ասուլիսներին։



© NEWS.am STYLE