Ավելի քան 40 կին սեռական ոտնձգության մեջ է մեղադրում Հարվի Վայնշթեյնին

14:34   19 հոկտեմբերի, 2017

Ավելի քան 40 կին՝ դերասանուհիներ, մոդելներ, դիմահարդարներ, մի խոսքով՝ կինոարտադրության հետ կապ ունեցող կանայք, սեռական ոտնձգության մեջ են մեղադրում Հարվի Վայնշթեյնին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ ավելի վաղ հաղորդվել է ընդամնեը ութ դերասանուհիների մեղադրանքների մասին, այն ինչ նրանց թիվը հասնում է 40-ի։

Հիշեցնենք, որ Հարվիին սեռական ոտնձգության մեջ են մեղադրել Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Եվա Գրինը, էնջի էվերհարթը, Քեյթ Բեքինսեյլը, Սոֆի Դիկսը եւ այլք։ Բարձրացած աղմուկի պատճառով Վայնշթեյնին հեռացրել են Ամերիկյան կինոակադեմիայից:

Ամերիկյան պրոդյուսերների գիլդիայի խորհուրդը կողմ է քվեարկել, որպեսզի Հարվիին գիլդիայից հեռացնելու գործընթաց սկսվի։

Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Վայնշթեյնը միայնակ չի եղել իր սեռական ցանկություններում: Հարվիի կրտսեր եղբայրը՝ Բոբը, նույնպես նմանատիպ փորձ է ունեցել:

Բոբ Վայնշթեյնի գործընկերուհին՝ Ամանդա Սիգելը, որը պրոդյուսերի հետ աշխատել է The Mist նախագծի շրջանակներում, մեղադրել է նրան իր հանդեպ անբարո վարքագիծ դրսեւորելու մեջ:

Աղբյուրը՝ Tass.ru



© NEWS.am STYLE