Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը զվարճացել են Բրունո Մարսի համերգին

16:08   19 հոկտեմբերի, 2017

Նորաթուխ ծնողներ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը Մայամիում մասնակցել են Բրունո Մարսի համերգին։

Թենիսիստուհու Snapchat-ը ողողված է ամուսնու հետ «ժամադրության» լուսանկարներով։

Համերգից հետո Սերենան ետնաբեմ է գնացել եւ լուսանկարվել Բրունոյի հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի նորածին դստեր անունը։ Երջանիկ ծնողները աղջկան կոչել են Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսեր։

Սերենան եւ Ալեքսիսը Instagram-ում իրենց դստեր համար հատուկ էջ են բացել եւ տեղադրել աղջկա լուսանկարները։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE