Ո՞վ է Բրեդ Փիթի հետ սիրավեպ ունենալու մեջ կասկածվող 21-ամյա Էլլա Պերնելը (ֆոտո)

13:33   20 հոկտեմբերի, 2017

Համացանցն արդեն մի քանի ժամ է՝ ողողված է Բրեդ Փիթի եւ բրիտանացի դերասանուհի Էլլա Պերնելի հնարավոր սիրավեպի մասին լուրերով: Ըստ արեւմտյան մամուլի՝ 53-ամյա Բրեդն ու 21-ամյա Էլլան միասին խաղալու են Sweetbitter գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմում:

Մինչ ասեկոսեները նոր թափ են հավաքում, NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում, թե ով է ամենհմայիչ տղամարդու հետ սիրավեպի մեջ կասկածվող երիտասարդ գեղեցկուհին:

Էլլա Պերնելը ծնվել եւ մեծացել Է Լոնդոնում: Աղջկան դաստիարակել է միայնակ մայրը: Փոքր տարիքից Էլլան խաղացել է թատրոնում, մասնակցել է նաեւ մյուզիքլների:

Դերասանուհուն մեծ հաջողություն է բերել 2010 թ-ին նկարահանված «Բաց մի թող ինձ» ֆիլմը, որից հետո նա նկարահանվել է նաեւ «Մալեֆիսենթա» ֆիլմում, որի գլխավոր հերոսուհին, ի դեպ, Փիթի նախկին կինը՝ Անջելինա Ջոլին է, իսկ Էլլան մարմնավորել է Ջոլիի կերպարին՝ երիտասարդ տարիքում:

2016 թ-ին էկրաններ բարձրացան դերասանուհու մասնակցությամբ եւս երկու ֆիլմ՝ «Միսս Պերեգրինի՝ տարօրինակ երեխաների տունը» եւ «Տարզանը»:



© NEWS.am STYLE