Ջոն Մալկովիչը եւ Քլոե Մորեցը՝ «Ես սիրում եմ քեզ, հայրիկ» ֆիլմում

13:10   20 հոկտեմբերի, 2017

Համացանցում է հայտնվել «Ես սիրում եմ քեզ, հայրիկ» ֆիլմի թրեյլերը, որում խաղում են Ջոն Մալկովիչն ու Քլոե Մորեցը։

Louis C.K-ի սեւ սպիտակ ժապավենի սցենարի համաձայն՝ Չայնային մարմնավորող Քլոեն երազում է դերասանուհի դառնալու մասին, իսկ Ջոն Մալկովիչի հերոսը՝ մեգապրոդյուսեր Լեսլի Գուդվինը, փորձում է օգնել նրան։

Սակայն Չայնան չգիտի, որ տարեց պրոդյուսերը հակում ունի երիտասարդ աղջիկների հանդեպ։

Ֆիլմն արդեն ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում եւ դրական արձագանքներ ստացել։

Ի դեպ, օրեր առաջ Ջոն Մալկովիչը Երեւան էր ժամանել։

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE