Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպում է ուկրաինացի մոդելի հետ

12:35   20 հոկտեմբերի, 2017

Օրեր առաջ Լեոնարդո Դի Կապրիոն ընկերոջ՝ Թոբի Մագուայերի հետ զբոսնում էր Նյու Յորքում։ Մտերիմ ընկերներին ուղեկցում էին երկու երիտասարդ աղջիկներ։

Ուշադիր պապարացիների աչքից չի վրիպել Լեոյի եւ մոդելներից մեկի մտերմությունը։

Եվ, ահա, ԶԼՄ-ները պարզել են մոդելի ով լինելը։

Նա 27-ամյա Ալինա Բայկովան է, որը ծագումով Ուկրաինայից է։

Աղջիկն արդեն հասցրել է նկարահանվել է Calvin Klein, Zuhair Murad եւ Hermès ապրանքանիշերի համար։

Տեսնենք, թե Լեոյի նոր սիրավեպը որքան կտեւի...

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE