Շրթներկի ամենաթրենդային գույնն այս աշնան համար

17:06   20 հոկտեմբերի, 2017

Շրթներկն ամենահասարակ եւ, թերեւս, մատչելի աքսեսուարն է, որով կարելի է ընդգծել կանացիությունը։ Երբեմն միայն շրթնեկը բավարար է ամբողջական դիմահարդարում ստանալու համար։

Տեսնենք, թե շրթներկի որ գույներն են ամենանորաձեւն այս աշնանը։

Elle-ը զրուցել է ոլորտի մասնագետի հետ, որն առանձնացրել է հետեւյալը.

Կարմիր շրթներկը հավերժ թրենդ է եւ հատկապես՝ աշնան համար։ Փոխվում են միայն դրա երանգները։ 2017-ի աշնան համար ոճաբաններն առաջարկում են նախապատվությունը տալ հագեցած կարմիրին, որն ավելի շատ մոտ է գինեգույնին։

Եվս մեկ թրենդ. մատիտ։ Այո, շուրթերը մատիտով եզրագծելու թրենդը դեռ չի զիջում իր դիրքերը։ Ընտրեք ցանկացած երանգ. այստեղ դուք ազատ եք։



© NEWS.am STYLE