Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը կամուսնանան այս աշնանը

10:20   20 հոկտեմբերի, 2017

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը կամուսնանան այս աշնանը՝ Նոր Օրլեանում:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ աշխարհահռչակ թենիսիստուհին եւ Reddit կայքի հիմնադիրը հարսանիքի կազմակերպչական հարցերով մեկնել են Նոր Օրլեան:

2016 թվականի դեկտեմբերից նշանված զույգն ավելի վաղ հայտարարել էր, որ կամուսնանա դստեր ծննդից հետո: Փոքրիկը լույս աշխարհ է եկել սեպտեմբերին:

Ալեքսիսը եւ Սերենան մոտ 1 ժամ անցկացրել են տեղի Meril ռեստորանում՝ հարսանեկան կազմակերպչի հետ քննարկելով ռեստորանի մենյուն եւ այլ մանրամասներ:

Հիշեցնենք, որ երեկ զույգը զվարճացել է Մայամիում Բրունո Մարսի համերգին:



© NEWS.am STYLE