Playboy-ն առաջին անգամ ամսվա աղջիկ է ճանաչել տրանսգենդեր մոդելի

12:02   20 հոկտեմբերի, 2017

Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆների մահից մեկ ամիս է անցել, բայց ամսագիրն արդեն սկսել է փոխել իր քաղաքականությունը:

Այսպես, 64 տարվա մեջ առաջին անգամ Playboy-ն ամսվա աղջիկ է ճանաչել տրանսգենդեր մոդելի:

26-ամյա ֆրանսիացի Ինես Ռոուն, որը սեռափոխություն է արել 15 տարեկանում, ճանաչվել է ամսվա մոդել: Նրան լուսանկարել է Դերեկ Կետելան:

«Երբ ես լուսանկարվում էի, վերհիշում էի իմ դժվար օրերը: Միթե՞ ես ճանաչվել եմ ամսվա աղջիկ: Սա ամենագեղեցիկ հաճոյախոսությունն է, որը երբեւէ ստացել եմ»,- ասել է Ինեսը:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE