Ինչպես ամուսնու նվերն ամբողջովին փոխեց կնոջ կյանքը

17:34   21 հոկտեմբերի, 2017

Որքան էլ երկար ապրես սիրածդ անձնավորության հետ, միեւնույն է՝ մինչեւ վերջ նրան բացահայտելը շատ դժվար առաջադրանք է, եւ այդ դժվարությունն ավելի ակնհայտ է դառնում, երբ որոշում ես սիրելիիդ համար նվեր գնել: Ի՞նչ նվիրել նրան, որպեսզի նա ուրախանա, ոչ թե հիասթափվի…

Մի տղամարդ որոշել է կիսվել իր պատմությամբ, թե ինչպես իր Ամանորի նվերը փոխեց իր կնոջ կյանքը:

«Ես եւ կինս 20 տարի երջանիկ ամուսնություն ենք ունեցել: Երեք երեխաների խնամելուց եւ տքնաջան աշխատանքից հետո մենք այնքան հոգնած էինք լինում, որ մեզ համար ժամանակ չէինք գտնում: Դե, իսկ երեխաների ծննդաբերությունից հետո կնոջս մարմինը փոխվել էր: Ի դեպ, դա ես չեմ ասում՝ մատնանշելով որպես թերություն: Կարծում եմ՝ տղամարդիկ երբեք չէին դիմանա ծննդաբերության ցավերին»,-ասում է նա՝ ավելացնելով.

«Այնուամենայնիվ, տարիներ անց ես հասկացա, որ ինքս իմ ավելորդ քաշից վատ եմ զգում. չէի կարողանում վազել, դանդաղ էի քայլում…Այդպես, որոշեցի գնալ մարզվելու: Բայց կինս մարզասրահ հաճախելու մտադրություն չուներ: Նա միշտ ասում էր, թե չի ցանկանում ինձ հետ լողավազան գալ, որպեսզի մյուս կանայք իրեն նայելով չմտածեն. «Ո՞ւմ հետ է այս տղամարդն ամուսնացել»»:

Ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ ամուսինը Ամանորի նախաշեմին որոշեց նվեր գնել կնոջը:

«Իմ ընտրությունը կանգ առավ գիշերազգեստի վրա: Երբ խանութում ընտրություն էի անում, հանկարծ հասկացա, որ կնոջս չափսերը չգիտեմ: Հետո որոշեցի իմ իմացած չափսից մեկ համար փոքր գնել, որպեսզի նա շոյվի իմ ընտրությունից: Երբ նրան հանձնեցի իր նվերը, նրա աչքերն ուրախությունից փայլեցին, սակայն շուտով նա սկսեց արտասվել, որովհետեւ գիշերազգեստը փոքր չափսի էր: Այդ ժամանակ ես հիշեցի պապիկիս խորհուրդը: Նա ասում էր, որ կնոջը պետք է ասել, թե քո աչքին նա ավելի նիհար է երեւացել»:

Պապիկի խորհուրդն իսկապես օգնել է տղամարդուն: Կինը հուզվել է նրա հաճոյախոսությունից, որից հետո նա որոշել է փոխել իր կենսակերպը:

«Նա պահեց իմ նվիրած գիշերազգեստն ու որոշեց իրեն նվիրել սպորտին: Հիմա նա ինձանից շատ է մարզվում: Շաբաթը մի քանի անգամ գնում է մարզասրահ, բոլորովին այլ կենսակերպ է վարում: Երեւի պապս հիմա նայում է երկնքից ու ասում. «Բայց ես դա նկատի չունեի»»,-կատակում է նա:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ Getty, Rex



© NEWS.am STYLE