Մըրայա Քերիին կողոպտել են՝ տանելով 50 հազար դոլարի ակնոցներ եւ պայուսակներ

14:32   20 հոկտեմբերի, 2017

Առավոտը բարի չէր Մըրայա Քերիի համար: Ժամը 3-ի սահմաններում գողերը մուտք են գործել երգչուհու՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատուն եւ 50 հազար դոլարի պայուսակներ եւ արեւային ակնոցներ տարել, հաղորդում է Daily Mail-ը:

Բարեբախտաբար, Մըրայան չի տուժել, քանի որ Նա գտնվում է Նյու Յորքում:

Ուշագրավ է, որ անվտանգության աշխատակիցները չեն լսել անվտանգության համակարգի ազդանշանները, երբ գողերը ներս են մտել: Վերջինները, չգիտես ինչու, ուշադրություն չեն դարձրել երգչուհու զարդերին, փոխարենը գողացել են նրա թանկարժեք աքսեսուարները:

Ոստիկանությունը փնտրում է գողերին:

Լուսանկարները՝ GC Images, BackGrid



© NEWS.am STYLE