Հայազգի 2 երիտասարդ ընդգրկվել են Variety-ի «Հոլիվուդի նոր առաջնորդները» ցանկում

14:01   20 հոկտեմբերի, 2017

Երկու ամերիկահայ երիտասարդներ ընդգրկվել են Variety ամսագրի՝  Hollywood New Leaders: Agents and Managers  ցուցակում: Նրանք են՝ 35-ամյա Արամ Դերձակյան ( XYZ Films -ի հիմնադիր) եւ 37-ամյա Անդրանիկ Բալյանը (Mortal Media-ի համահիմնադիր):

Սկսած 2008 թվականից՝ XYZ ընկերությունը ֆինասնավորել եւ առաջխաղացրել է շուրջ 200 ֆիլմ. գրված է Variety-ի կայքում:

Անդրանիկ Բալյանը

Ինչ վերաբերում է Mortan Media-ին, ապա ընկերության միջոցով Բալյանն աջակցել է շատ սկսնակ աստղերի՝ անուն եւ ճանաչում ձեռք բերելու:

Ամեն տարի Variety-ն իր New Leaders-ում հրապարակում է 40 տարեկանից փոքր երիտասարդների, որոնք խոստումնալից ապագա են կերտում ժամանցի ոլորտում: 

Աղբյուրը՝  Asbarez.com



© NEWS.am STYLE