48-ամյա Քեթրին Զետա Ջոնսը՝ առանց դիմահարդարման

11:04   21 հոկտեմբերի, 2017

48-ամյա Քեթրին Զետա Ջոնսը ներկայացել է առանց դիմահարդարման: Դերասանուհին զարմացրել է Instagram-ի իր հետեւորդներին՝ հրապարակելով լուսանկար, որոնց նա առանց մեյքափի է.

Լուսանկարում Քեթրինը պառկած է անկողնում՝ գիշերազգեստով.

«Հագիցս չեմ հանում իմ նոր գիշերազգեստը»,- լուսանկարը մեկնաբանել է նա:

Հիշեցնենք, որ համացանցը քննարկում է Քեթրին Զետա Ջոնսի եւ Մայքլ Դուգլասի դստերը:

Քեթրինը Instagram-ում հազվադեպ է կիսվում իր դստեր լուսանկարներով, բայց օրերս նա հրապարակել է 14-ամյա Քերիի լուսանկարներից մեկը, ինչն անտարբեր չի թողել դերասանուհու երկրպագուներին։

Նրանք անմիջապես սկսել են զուգահեռներ անցկացնել մոր եւ դստեր միջեւ եւ նշել, որ Քերին գնալով ավելի է նմանվում իր մայրիկին։



© NEWS.am STYLE