Exclusive. Դիզայներ Գեւորգ Շադոյանի պսակադրությունը՝ Սուրբ Աննա եկեղեցում (ֆոտո/վիդեո)

19:05   20 հոկտեմբերի, 2017

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Գեւորգ Շադոյանի հարսանիքն է: Դիզայներն ամուսնանում է իր ընտրյալի՝ Նանա Նահապետյանի հետ:

Նշենք, որ զույգի նշանադրությունը տեղի է ունեցել այս տարվա մայիսին: Հատկանշական է, որ հարսնացուի զգեստի հեղինակը հենց Շադոյանն է:

Գեւորգը եւ Նանան պսակադրվեցին Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում: Արարողությանը ներկա էր նաեւ NEWS.am STYLE-ը եւ ներկայացնում է բացառիկ ֆոտոշարք եւ տեսանյութ:

Շնորհավորում ենք նորապսակներին՝ մաղթելով նրանց հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE