Հանցագործը վնասել է Քիմ Քարդաշյանին պատկանող 3 ավտոմեքենա, գողացել Iphone

10:05   21 հոկտեմբերի, 2017

Անհայտ անձը երեկ փորձել է ներխուժել Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի՝ Բել Էյրում գտնվող առանձնատուն, հաղորդում է Daily Mail-ը:

Ոստիկանության հաղորդմամբ՝ գողը չի կարողացել տուն մտնել, փոխարենը շրջել է տան տարածքում եւ վնասել բակում կայանված երեք ավտոմեքենաները:

Միակ բանը, որը հանցագործը կարողացել է իր հետ տանել, Քիմի եւ Քանյեի աշխատակիցներից մեկի բջջային հեռախոսն է:

Հիշեցնենք, որ երեկ կողոպուտի զոհ է դարձել նաեւ երգչուհի Մըրայա Քերին: Առավոտյան Ժամը 3-ի սահմաններում գողերը մուտք են գործել երգչուհու՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատուն եւ 50 հազար դոլարի պայուսակներ եւ արեւային ակնոցներ տարել:



© NEWS.am STYLE