«Եթե հայտնի չլինեի, աղախին կդառնայի». Քիմ Քարդաշյանը տոնում է 37-ամյակը

14:02   21 հոկտեմբերի, 2017

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, աշխարհահռչակ հայուհի, Keeping Up with The Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 37-ամյակը:

Քարդաշյանն աշխարհին հայտնի դարձավ ոչ միայն իր էկզոտիկ արտաքինի, այլեւ իրեն հատուկ գրավչության շնորհիվ, որը հաճախ դրսեւորվում է նաեւ նրա արտահայտած մտքերում: Դրանցից ամենահետաքրքիրները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Ես հասկացա, որ ես եւ Քանյեն իրար համար ենք ստեղծված այն ժամանակ, երբ մնացի նրա տանը, եւ նա միացրեց տաքացուցիչը»:

«Ես երբեք չեմ հարբել: Իսկ եթե երբեւէ պարել եմ սեղանի վրա, դա արել եմ, որպեսզի իմ լուսանկարները հայտնվեն մամուլում: Ես պարզապես իմ աշխատանքն եմ կատարում»:

«Եթե մենք նիհարակազմ մոդելներ լինեինք, մեր շոուն այդքան մասսայական չէր դառնա: Սեւ մազերն ու կանացի կառուցվածքն անփոխարինելի միաձուլում են»:

«Երբեք չեմ վախեցել մեղուներից: Ընդհակառակը՝ միշտ փորձել եմ բռնել դրանց»:

«Երբ լսում եմ, թե անտաղանդ եմ, ուզում եմ ասել՝ լավ, բայց գոնե ինձ հարգանքով վերաբերվեք: Եթե ես անտաղանդ եմ, եթե իրոք ոչիչ չեմ անում, ինչպե՞ս եմ ստեղծել այսպիսի կարիերա»:

«Չեմ սիրում սուրճի բաժակների համար նախատեսված այդ ստվարաթղթերը: Միշտ սենյակից դուրս եմ գալիս, որպեսզի չլսեմ, թե ինչպես են դրանք հանում: Ինձ համար դա նույն ազդեցությունն ունի, ինչ-որ եղունգներով քերծես գրատախտակը»:

«Երբ փողոց ես դուրս գալիս, միշտ պետք է աննկարագրելի տեսք ունենաս»:

«Ես եւ Քանյեն միմյանց ոչինչ չենք նվիրում: Ես, առհասարակ, չեմ սիրում նվերներ տալու այդ ավանդույթը: Մենք միմյանց ոչինչ չենք նվիրել անգամ ամուսնության տարեդարձի առթիվ: Պարզապես երկու օրով գնացել ենք Սանտա-Բարբարա, լավ քնել ենք ու ռեստորանում ճաշել»:

«Հղի լինելն իմ կյանքի վատագույն փորձն էր: Ես դրանից ոչ մի հաճույք չեմ ստացել, ու չեմ հասկանում այն կանանց, որոնք պնդում են, թե դա հաճելի է: Դու քրտնում ես միայն այն մտքից, որ մարմինդ փոխվելու է, եւ դրա արդյունքում ոչինչ չես կարողանում հագնել: Ես ինձ իմ մարմնում չեմ զգում: Մարդիկ պարզապես նախընտրում են չխոսել հղիության շրջանի մանրամասներից: Բայց այդ ամենն արժե ապրել, երբ հետո ծնվում է փոքրիկդ»:

«Եթե հայտնի չլինեի, աղախին կդառնայի: Սիրում եմ մաքրություն անել»:

«Կցանկանայի ընկերություն անել Լեդի Գագայի, Քեթի Հոլմսի եւ Ռիհանայի հետ»:

«Ես սիրում եմ խաղալ, բայց գիտեմ իմ սահմանները: Ես հաստատ Մերիլ Սթրիփը չեմ»:

«Ինչո՞ւ ես առաջին անգամ անուսնացա: Ամեն ինչ շատ պարզ է. ես մտածում էի, որ արդեն 30 տարեկան եմ, արդեն պետք է դառնամ ինչ-որ մեկի կինը: Կարծում եմ՝ շատ կանայք են այդ մտորումների միջով անցնում, երբ ավելի հասուն են դառնում»:

«Կեղծ ժպիտից ավելի վատ ոչիչ չկա: Եթե պետք է ժպտամ տեսախցիկի առջեւ, պարզապես ինչ-որ ծիծաղելի բանի մասին եմ մտածում»:

«Թրա՞մփը: Ախր, ցանկացած մեկն ավելի լավ կկառավարեր մեր երկիրը: Աղջիկս ավելի լավ դա կաներ»:

«Այո, ես ունեմ ցելյուլիտ, հետո ի՞նչ: Ես երբեք էլ չեմ ասել, թե իդեալական եմ ու երբեք այդպիսին չեմ եղել: Երբ շատ եմ ուտում, նայում եմ այդ ցելյուլիտին ու մտածում՝ այս պաղպաղակը հաստատ արժեր դրան»:

«Սեքսուալ զգալու համար ինձ պարտադիր անհրաժեշտ են մի զույգ բարձրակրունկներ ու փոքրիկ պայուսակ: Իմ հասակի պատճառով է այդպես: Կարծում եմ՝ ես շատ փոքրիկ եմ, իսկ բարձրակրունկներն ինձ բարձրահասակ են դարձնում: Իսկ պայուսակը…դե, այն, ասես, ինձ պաշտպանում է»:

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE