«Ընդմիշտ երջանիկ քեզ հետ». Գարի Մադաթյանի գրառումը՝ նվիրված Մել Բիին

14:34   21 հոկտեմբերի, 2017

Ամերիկաբնակ ոճաբան Գարի Մադաթյանի եւ Spice Girls խմբի նախկին անդամ Մել Բիի սիրավեպը վերջին շրջանում բավականին լայն քննարկվում է մամուլում: Զույգը չի էլ պատրաստվում թաքցնել իր երջանկությունը հանրությունից:

Ժամեր առաջ Գարին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ հուզիչ գրառում նվիրելով սիրելիին.

«Ինձ համար անգին են այն վայրկյանները, երբ ես ժպտում եմ քեզ հետ: Ոչ-ոք եւ ոչինչ չեն կարող մեզանից խլել այդ ակնթարթները»,-գրել է նա՝ օգտագործելով «ընդմիշտ երջանիկ եմ քեզ հետ» հեշթեգը:

Ավելի վաղ Գարին եւ Մել Բին իրենց համատեղ հանգիստն էին վայելում Հավայան կղզիներում:



© NEWS.am STYLE