Քաղաքը ջազ է լսելու. ո՞ւր գնալ այս շաբաթ Երեւանում

10:05   23 հոկտեմբերի, 2017

Աշխատանքային հերթական շաբաթն է մեկնարկում, եւ NEWS.am STYLE-ը, անդավաճան մնալով իր խորագրին, ներկայացնում է, թե մայրաքաղաքում ուր կարելի է գնալ զվարճանալու այս շաբաթ:

Եվ այսպես, հոկտեմբերի 26-ին մեկնարկում է «Yerevan Jazz Fest 2017»-ը, որի շրջանակում Երեւան կայցելեն մեգաաստղեր Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:

Նույն օրը, ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Մարկուս Միլերի համերգը:

Կրկին «Yerevan Jazz Fest 2017»-ի շրջանակում հոկտեմբեր 29-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար` Արմեն Հյուսնունց), ինչպես նաեւ՝ Լեւոն Մալխասյանը, Իգոր Բուտմանը, Անի Արզումանյանը, Աննա Վարդազարյանը:

Այս շաբաթն իսկական տոն է ջազի սիրահարների համար: Ահա եւս մեկ ջազային համերգ. հոկտեմբերի 28-ին, ժամը 20:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ Gary Kesayan Jazz Quartet-ի մասնակցությամբ:  Համերգին կմասնակցեն նաեւ Նելլի Մանուկյանը ( ֆլեյտա), երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը։

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000, 6000, 7000, 8000 եւ 10000 դր:

Դասական երաժշտության սիրահարները կարող են վայելել Գլորիա Քամփաների եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում:
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Տոմսերի արժեքը՝ 1000-7000 դրամ:

Շարունակելով դասական երաժշտության թեման. «Հովեր» երգչախումբը հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին ելույթ կունենա «Նարեկացի» արվեստի միությունում:

Տոմսերի արժեքը՝ 2000 եւ 3000 դրամ:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, կրկին «Նարեկացիում» տեղի կունենա համերգ-հանդիպում կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանի հետ:  Մուտքն ազատ է:

Հոկտեմբերի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա իսպանացի երգիչ, շեփորահար Ուտուրվիդես Վիլչեսի եւ դաշնակահարուհի Աննա Մանուկյանի համատեղ համերգային ծրագիրը: Տոմսերի արժեքը` 1000, 1500, 2000 դրամ: Սկիզբը՝ 19։00։

 

Ակումբային կյանքի սիրահարների համար. հոկտեմբերի 23-ին, ժամը 21:00-ից «Ուլիխանյան» ակումբում ելույթ կունենա «Գողթը»: Չմոռանաք ձեզ հետ 2000 դրամ վերցնել մուտքավճարի համար:

Իսկ հոկտեմբերի 26-ին «Կամիում» ելույթ կունենա Vida de Cuba Project-ը: Տոմսերի արժեքը` 2000 դրամ: Սկիզբը՝ 21։30-ին:

Թատերասերները հոկտեմբերի 23-ին Երեւանի պետական կամերային թատրոնի փոքր դահլիճում կարող են վայելել Սերգեյ Դանիելյանի՝  «Ինչպես ես դարձա տղամարդ» ինքնակենսագրական մոնո-ներկայացումը: Տոմսերի արժեքը` 3000 դրամ:

Ներկայացման սկիզբը՝ 21:00:



© NEWS.am STYLE