Ալյոնա Սվիրիդովան եւ իր հայ զուգընկերը՝ Հայաստանում (ֆոտո)

10:34   23 հոկտեմբերի, 2017

Ալյոնա Սվիրիդովան իր զուգընկերոջ՝ Դավիթ Վարդանյանի հետ այցելել է Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ից, որտեղ նա մի քանի լուսանկար է հրապարակել:

«Միթե՞ մենք վերադառնում ենք ձյան գալուն պես... Բայց դա ավելի ուշ է լինելու, իսկ հիմա մենք Հայաստանի տիրապետության տակ ենք: Այն հիասքանչ է»,- գրել է 55-ամյա երգչուհին՝ օգտագործելով «իմ ընկերը հայ է» հեշթեգը:

Հիշեցնենք, որ Ալյոնայի եւ Դավիթի սիրավեպի մասին հայտնի է դարձել երեք տարի առաջ, երբ Դավիթը հարցազրույց է տվել ռուսական պարբերականներից մեկին.

«Ես Ալյոնային սիրահարվեցի առաջին իսկ հայացքից։ Նա մի զարմանալի կին է, եւ մենք շուտով ամուսնանալու ենք»,- ասել էր երիտասարդը:

Ի դեպ, երգչուհին 14 տարով մեծ է Դավիթից:



© NEWS.am STYLE