Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ 15 տարի առաջ (ֆոտո)

11:36   23 հոկտեմբերի, 2017

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ցույց է տվել, թե ինչպիսին են եղել նրանք 15 տարի առաջ:

Իր Instagram-ում Ժաննան Գարիկի հետ արխիվային լուսանկար է հրապարկել եւ, ինչպես միշտ, ուղեկցել այն հումորային գրառմամբ.

«15 տարի առաջ: Այդ ժամանակներից ի վեր՝ Գարիկի մազերը պակասել են, իմ հոնքերը՝ հաստացել: Գարիկն օգնել է՝ ինչով կարողացել է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց էր տվել իր պատրաստած թփով տոլման:

«Այսօր տոլմա եմ պատրաստել: Հայկական տոլման աշխարհի ամենահամեղ տոլման է: Հիմա ամենն ուտելու ենք»,- Instagram-ի story բաժնում հրապարակած կարճ տեսանյութը մեկնաբանել էր Գարիկի կինը:



© NEWS.am STYLE