Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Սերժ Թանկյանը եւ այլ աստղեր ներկա կգտնվեն «Ուրարտու» մրցանակաբաշխությանը

11:02   23 հոկտեմբերի, 2017

Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Սերժ Թանկյանը, Էմիր Կուստուրիցան, Ջիվան Գասպարյանը եւ այլք նոյեմբերի 3-ին Մոսկվայում կմասնակցեն «Ուրարտու» մրցանակաբաշխությանը: Այս մասին տեղեկացնում է Գարիկ Մարտիրոսյանը:

Շոումենն իր Instagram-ում հոլովակ է հրապարակել եւ գրել.

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

«Ընկերներ, ի՞նչ եք ծրագրել նոյեմբերի 3-ին: Ես համերգ եմ գնալու: Կրեմլում մեծ համերգ է լինելու: Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Ջիվան Գասպարյանը եւ համաշխարհային այլ աստղեր: Պարտադիր պետք է գնալ»: 

«Ուրարտու» մրցանակաբաշխության պաշտոնական կայքում գրված է, որ այն նպատակ ունի պարգեւատրել մարդկանց, որոնք մեծ ավանդ են ներդրել համաշխարհային մշակույթի զարգացման գործում:

Կայքում նշված է, որ միջոցառմանը մասնակցելու են նաեւ Արմեն Ջիգարխանյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ռոզի Արմենը, Մարիա Գուլեգինան, Հարութ Փամբուկչյանը եւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները:



© NEWS.am STYLE