«Անընդհատ կրկնօրինակում էի նրան». Քիմ Քարդաշյանն ավագ քրոջ հետ արխիվային լուսանկար է հրապարակել

12:10   23 հոկտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանն իր ավագ քրոջ՝ Քորթնիի հետ արխիվային լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որն ուղեկցել է «խոստովանությամբ»:

«Քորթնին եւ ես այնքան մտերիմ ենք թվում այս լուսանկարում, բայց ես նրա ձանձրալի փոքր քույրն էի, որն անընդհատ կրկնօրինակում էր այն ամենը, ինչ նա անում էր»:

Հիշեցնենք, որ վերջերս Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի առանձնատուն գողեր էին փորձել ներխուժել: 

Ոստիկանության հաղորդմամբ՝ նրանք չեն կարողացել տուն մտնել, փոխարենը շրջել են տան տարածքում եւ վնասել բակում կայանված երեք ավտոմեքենաները:



© NEWS.am STYLE