Սիլվա Հակոբյանը նշում է 29-ամյակը. երգչուհու 5 ամենասիրված հիթերը (ֆոտո/վիդեո)

15:37   23 հոկտեմբերի, 2017

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ծնվել է հայկայկան շոու-բիզնեսի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ Սիլվա Հակոբյանը: Փոքրամարմին երգչուհին նշում է ծննդյան 29-ամյակը:

Սիլվան հանրությանը հայտնի դարձավ «Գիշեր է» երգի շնորհիվ, որը կարճ ժամանակում վերածվեց հիթի, իսկ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը շաբաթներ շարունակ պահպանում էր իր դիրքերը հայկական հիթ շքերթների առաջատար հորիզոնականներում:

2006 թ-ին Սիլվան BBC-ի կողմից ստանում է մրցանակ՝ վարկանիշային աղյուսակում դառնալով աշխարհի ամենաերիտասարդ լավագույն երգչուհին:

2017-ը թ-ը Սիլվայի համար պասիվ էր ստեղծագործական առումով, սակայն երգչուհու անձնականում տեղի ունեցան նշանակալից փոփոխություններ: Հունիսին Սիլվան ամուսնացավ իր ընտրյալի՝ Նորայր Մանուկյանի հետ:

Երեկ երգչուհին թողարկեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Սիրիր ինձ» երգի հիման վրա:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սիլվա Հակոբյանի 5 ամենահիթային երգերը:

Շնորհավոր ծնունդդ, Սիլվա :)



© NEWS.am STYLE