Ռոման Պոլանսկին մեղադրվում է 10-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ

14:32   23 հոկտեմբերի, 2017

Զարմանալի բաներ են կատարվում Հոլիվուդում։ Գնալով ավելի շատ կանայք են խոստովանում տարիներ առաջ ռեժիսորների կամ պրոդյուսերների կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին։

Հարվի Վայնշթեյնի դեպքը շատերին է ստիպում խոսել։ Եվ, ահա, այս անգամ սեքս սկանդալի կենտրոնում է հայտնվել Ռոման Պոլանսկին։ 84-ամյա ռեժիսորը, հիշեցնենք, նախկինում նման փորձ ունեցել է. նա մեղավոր է ճանաչվել 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ, ինչից հետո փախել է ԱՄՆ-ից։

Роман Полански

Եվ հիմա ռեժիսորի հասցեին կրկին մեղադրանքներ են հնչում։ Ամերիկացի նկարչուհի Մարիաննա Բարնարդը պատմել է, որ ռեժիսորն իր հանդեպ ոտնձգություններ է արել, երբ նա 10 տարեկան է եղել։ Մարիաննայի մայրը քասթինգի էր տարել աղջկան Պոլանսկիի մոտ։ Վերջինը որոշել է լուսանկարել նրան Մալիբուի լողափում. 

«Հանկարծ նա խնդրեց ինձ հանել լողազգեստի վերին հատվածը։ Սկզբում դա նորմալ թվաց ինձ. ես 10 տարեկան էի եւ դեռ վազում էի առանց շապիկի, բայց հետո նա ասաց ինձ, որ հանեմ լողազգեստի մյուս հատվածը եւս։ Դա արդեն դուր չեկավ ինձ։ Հետո նկատեցի, որ մայրս այնտեղ չէ։ Ես չգիտեի՝ ուր է նա, չգտեի՝ ինչ անել, իսկ նա սկսեց «ձեռք գցել» ինձ»,-The Sun-ին է պատմել Մարիաննան։

Մարիաննա Բարնարդը ստորագրահավաք է սկսել, որով կոչ է անում հեռացնել Ռոման Պոլանսկիին Կինեմատոգրաֆիստների ակադեմիայից։

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE