22 տարվա ամուսնությունից հետո էվան ՄակԳրեգորը լքել է կնոջը՝ հանուն երիտասարդ դերասանուհու

16:03   23 հոկտեմբերի, 2017

22 տարվա ամուսնությունից հետո էվան ՄակԳրեգորը լքել է կնոջը՝ Իվ Մավրակիսին։

Երեկ մամուլը հեղեված էր 46-ամյա դերասանի եւ «Ֆարգոյում» նրա խաղընկեր, 32-ամյա Մերի էլիզաբեթ Ուինսթեդի համբույրի լուսանկարներով։

Իսկ այսօր հայտնի է դարձել, որ չորս երեխաների հայր էվանը դեռեւս գարնանը լքել է ընտանիքը։

Ինչ վերաբերում է Մերի էլիզաբեթին, ապա նա էլ, իր հերթին, այս տարվա մայիսին է բաժանվել ամուսնուց, որի հետ էր ավելի քան յոթ տարի։

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE