Ավստրալացի միլիարդատերը Մըրայա Քերիի հետ սիրավեպը «սխալմունք» է անվանել

11:06   24 հոկտեմբերի, 2017

Մըրայա Քերիի նախկին սիրեկանը՝ գործարար Ջեյմս Փարքերը, հարցազրույց է տվել The Australian պարբերականին, որտեղ խոսել է հայտնի երգչուհու հետ նախկին հարաբերությունների մասին։ Միլիարդատերի խոսքով՝ ինքն ու Մըրայան ոչ այնքան լավ ժամանակ են հանդիպել. Ջեյմսը ֆինանսական խնդիրներ ուներ։

«Նա շատ բարի էր, հետաքրքիր եւ զվարթ։ Մըրայան շատ վառ կին է։ Բայց այդ սիրավեպը սխալմունք էր թե՛ նրա, թե՛ ինձ համար»,- հայտնել է Փարքերը։

Երգչուհու հետ սիրավեպի ընթացքում ավստրալացի գործարարը տեղափոխվել էր Լոս Անջելես։ Կայքերը գրում էին, թե նա Քերիի համար է տեղափոխվել, բայց Ջեյմսը բացատրել է, որ այդ կերպ փորձել է նաեւ մոտ լինել իր երեխաներին, որոնք իրենից հեռու էին բնակվում։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE