Թիմբերլենդ. աշնանային հավերժ թրենդ

17:33   24 հոկտեմբերի, 2017

Թիմբերլենդ կոշիկները երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը։ Յուրաքանչյուր աշուն դրանք դառնում են էլ ավելի արդիական՝ որպես քեժուալ ոճի անփոխարինելի մաս։

Այս աշունն էլ բացառություն չէ։ Թիմբերլենդի ամենատարածված գույնն, իհարկե, դարչնագույնն է։

Այն սուպերհարմարավետ է, քանի որ համադրելի է ցանկացած գույնի հագուստի հետ։

Բացի դա. այս կոշիկները ունիսեքս են, այսինքն՝ այն հագնում են ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք։

Այնպես որ, եթե դեռ չեք գնել աշնանային կոշիկներ, ապա ոճային թիմբերլենդները ձեզ են սպասում։



© NEWS.am STYLE