Քարդաշյան քույրերն արգելում են հայ ընտանիքին Միչիգանում օգտագործել Kardashian ազգանունը

10:24   24 հոկտեմբերի, 2017

Քարդաշյան քույրերը՝ Քիմը, Քորթնին եւ Քլոեն, արգելում են հայ ընտանիքին Միչիգանում օգտագործել Kardashian ազգանունը, հաղորդում է Page Six-ը։

NEWS.am STYLEտեղեկացրել է, որ Հրաչ Քարդաշյանը կնոջ՝ իտալուհի Սանդրայի հետ Միչիգան նահանգում հայ-իտալական խորտկարան է բացել՝ Kardashian Bakery: Ամուսինները բնակվում են Թեյլոր քաղաքում, դուստրերի՝ Բելլայի եւ Սառայի հետ:

Բայց հիմա պարզվում է, որ խորտկարանը կարող է փակվել. Քարդաշյան քույրերը պահանջում են փոխել դրա անունը։ Նրանք պնդում են, որ ընտանիքն անօրինական կերպով օգտագործում է իրենց ապրանքային նշանը։

Խորտկարանի սեփականատեր Սանդրան անիմաստ է համարում այս ամենը։ Նրա խոսքով՝ Քարդաշյանն իր ամուսնու օրինական ազգանունն է, հետեւաբար՝ նա կարող է այն օգտագործել.

«Իմ ամուսինը արյունակցական կապեր ունի նրանց հետ։ Իմ ամուսնու հայրը նրանց պապիկի բարեկամն է»,-ասել է նա։ 

Կինը բացատրել է նաեւ, որ փաստաթղթերում իր ամուսնու ազգանունը գրվում է c-ով (Kardachian), բայց ավանդաբար նրանք գործածում են s (Kardashian):



© NEWS.am STYLE