«Նա բռնակալ է». Ավրաամ Ռուսոյի կինը Անդրեյ Մալախովին պատմել է ճշմարտությունը երգչի մասին

12:06   24 հոկտեմբերի, 2017

Ռուսական «Прямой эфир» հաղորդման նոր թողարկման ընթացքում մանրամասներ են հայտնի դարձել Ավրաամ Ռուսոյի եւ նրա կնոջ՝ Մորելայի ամուսնալուծության մասին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Ռոսոն հյուրընկալվել էր Անդրեյ Մալախովին եւ հայտնել, որ պատրաստվում է ամուսնալուծվել կնոջից, որի հետ ապրել է 12 տարի: Եվ, ահա, երգչի կինը Մալախովին հրավիրել է ԱՄՆ, որտեղ նա բնակվում է, որպեսզի պատմի ամբողջ ճշմարտությունն իր եւ Ռուսոյի մասին:

«Ես չգիտեմ՝ ինչ անել, ինչպես ապրել: Չեմ ուտում, չեմ քնում, նիհարել եմ...Կարող էր գոնե զանգահարել եւ ասել, որ բաժանվում է: Կյանքում երբեւէ նրան չեմ խաբել, չեմ դավաճանել: Ինչպե՞ս եմ այս հարվածից հետո ապրելու»,- ասել է Մորելան:

Կնոջ խոսքով՝ Ավրաամը կտրուկ փոխվել է երեք տարի առաջ, երբ ծանոթացել է ինչ-որ հոգեւոր առաջնորդի հետ: Ըստ կնոջ՝ Ավրաամ Ռուսոն վերածվել էր բռնակալի: Այժմ նա չի շփվում անգամ իր դուստրերի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am STYLE