Ջենիֆեր Լոպեսի զգացմունքային սիրո խոստովանությունը՝ զուգընկերոջը

15:37   24 հոկտեմբերի, 2017

Ալեքս Ռոդրիգեսը միանշանակ երջանիկ տղամարդ է: Նախկին մարզիկի զուգընկերուհին՝ Ջենիֆեր Լոպեսը, սեր է խոստովանել նրան:

Instagram-ի իր էջում երգչուհին Ալեքսի հետ լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Հուսով եմ՝ այսօր դու ժպտում ես: Դու ստիպում ես իմ հոգուն եւ սրտին ժպտալ: Սիրում եմ քեզ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Լոպեսը պատմել էր Ալեքսի հետ սիրավեպի մասին: «Ես զգում եմ, որ սկսել եմ ավելի վառ շողալ։ Ես ավելի լավն եմ դարձել որպես մարդ, որպես դուստր, որպես մայր եւ որպես զուգընկեր։ Ես ուզում եմ ավելի լավը դառնալ: Մեր սիրավեպն իդեալական է։ Ես սա ասում եմ առաջին անգամ։ Այո, ես հարաբերություններ նախկինում էլ եմ ունեցել՝ լի սիրով եւ արկածներով, բայց այս հարաբերություններում ես եւ իմ զուգընկերը մեկս մյուսին ավելի լավն ենք դարձնում։ Մենք լրացնում ենք միմյանց, դա մաքուր, իրական սեր է»,- ասել էր երգչուհին։



© NEWS.am STYLE