Դալմա Գարդեն Մոլ. «Շոփինգը Հայաստանում 5 տարեկան է»

10:06   25 հոկտեմբերի, 2017

Դալմա Գարդեն Մոլ զվարճաառևտրային կենտրոնը 5 տարեկան է: Հոբելյանի կապակցությամբ Դալման խաղարկություն էր կազմակերպել, որին մասնակցելու համար հարկավոր էր 50 հազար դրամի չափով գնումներ կատարել, յուրաքանչյուր կտրոնը՝ առնվազն 5 հազար դրամի չափով:

Առեւտրի կենտրոնի 5-ամյակի կապակցությամբ խաղարկվեց Mercedes A դասի երկու մեքենա, iPhone 8 եւ այլ արժեքավոր նվերներ։


Mercedes-ների երջանիկ սեփականատեր դարձան Գուրգեն Գրիգորյանցն ու Վարդուհի Հովհաննիսյանը:

Ամբողջ օրվա ընթացքում առեւտրի կենտրոնում երեխաների եւ մեծահասակների համար տոնական միջոցառումներ են կազմակերպվել՝ անիմացիաներ, փուչիկներով եւ պղպջակներով խաղեր, DJ Karo Pillz-ի մասնակցությամբ պարեր։

Rouge-ը կազմակերպել էր Master Class, իսկ Դալման հայ դիզայների մասնակցությամբ Fashion Show,
Իսկ երեկոյան առեւտրի կենտրոնում համերգ տվեց բոլորի կողմից սիրված Dato-ն։



Այդպիսով Հայաստանում առաջին մոլը իր ծննդյան 5-ամյակին բոլորի օրը տոն դարձրեց։



© NEWS.am STYLE