Քիմ Քարդաշյանն ակնարկել է, որ ինքն ու Քանյե Ուեսթը երկվորյակ են ունենալու

10:34   25 հոկտեմբերի, 2017

Այն, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխային են սպասում, այլեւս գաղտնիք չէ, որքան էլ աստղերը փորձեցին նորությունը թաքցնել լրատվամիջոցներից: Դեռեւս ամռանը արեւմտյան մամուլը գրեց, որ փոխնակ մայրը աստղային զույգի երեխային լույս աշխարհ է բերելու հունվարիին: Մամուլն այդ ժամանակ գրեց նաեւ, Քիմն ու Քանյեն երկվորյակ են ունենալու:

Եվ հիմա 37-ամյա հայուհին, կարծես, ակնարկել է այդ մասին իր Twitter-ում.

«Որեւէ մեկը գիտի՞, թե որտեղ են պատրաստում լավագույն երկտեղանոց մանկական սայլակները: Պետք է ոչ թե նորածնի, այլ նորմալ չափի»:

Հայուհու գրառումը բուռն քննարկման է արժանացել: Օգտատերերից շատերը կարծում են, որ Քիմն ու Քանյեն երկվորյակ են ունենալու, մյուսներն էլ հակված են մտածել, որ սայլակը Նորթի եւ Սեյնթի համար է:

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE