Արքայազն Հարին եւ դերասանուհի Մեգան Մարկլը կամուսնանան 2018-ի ամռանը

13:03   25 հոկտեմբերի, 2017

Նոր մանրամասներ են հայտնի դարձել արքայազն Հարիի եւ դերասանուհի Մեգան Մարկլի հարսանիքի մասին: Ըստ մամուլի հրապարակումների՝ զույգը պատրաստվում է ամուսնանալ 2018 թվականի ամռանը:

Enterteinment Tonight-ին արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ ամուսնությունից հետո Մեգանը տեղափոխվելու է Քենսինգթոնյան պալատ:

Հիշեցնենք, որ Հարին վերջերս Մեգանին հրավիրել էր թագուհու հետ թեյախմության:

Աղբյուրը՝ OK



© NEWS.am STYLE