«Սարսափելի» դիմահարդարում՝ Հելոուինի համար (տեսանյութ)

14:36   25 հոկտեմբերի, 2017

Մոտենում է Հելոուինը՝ յուրօրինակ մի տոն, որին սպասում են շատերը: Հոկտեմբերի 31-ին այն նշելու են նաեւ հայ երիտասարդները:

Եթե դեռ չեք կողմնորոշվել, թե ինչ տեսքով պետք է զարմացնեք կամ էլ ահաբեկեք ձեր ընկերներին, ապա NEWS.am STYLE-ը հատուկ ձեզ համար ներկայացնում է մի տեսանյութ, որի հեղինակը դիմահարդար Ջաքլին Ֆորբսն է: Աղջիկն առաջարկում է Հելոուինին դառնալ կիսաջրահարս՝ ներկայացնելով, թե ինչպես սիլիկոնի եւ դիմահարդարման պարագաների միջոցով կարելի է ստանալ ապշեցնող կերպար:

Եթե հետաքրքրեց, հետեւեք տեսանյութին եւ փորձեք կրկնել դիմահարդարումը:


© NEWS.am STYLE